Բաժիններ՝

Շիրակի մարզի դատախազը՝ Ախուրյանում տեղի ունեցած ողբերգական սպանության մասին

tsayg.am-ը գրում է.  Հունվարի 29-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքում տեղի ունեցած սպանության դեպքով հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքնություն: Ըստ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի, հարցաքննվել են շատերը, սակայն դեռ վաղ է սպանության պատճառների կամ մեղավորի մասին խոսելը: Շրջանառվող տարբեր վարկածներ կան, որոնք դեռ երկարատև ուսումնասիրման կարիք ունեն,-ասել է նա:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին ժամը 12-ի սահմաններում դանակահարության դեպք էր գրանցվել Ախուրյանում: Պարույր Սևակ 4 փողոցի տներից մեկում որդին հայտնաբերել էր ծնողներին սուր ծակող գործիքից ստացած վնասվածքներով: Սպանվածները՝ 1962 թվականին ծնված Գարեգին և 1965 թվականին ծնված Մանիշակ Հակոբյանները Ախուրյան համայնքի բնակիչներ էին, նշված հասցեում բնակվում էին երկու որդիների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031