Ուկրաինայի զինվորականները Յանուկովիչին կոչ են արել ձեռնարկել անհետաձգելի միջոցներ
![](https://168.am/wp-content/uploads/2014/01/992247658.jpg)
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուկրաինացի զինվորականները երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին կոչ են արել ձեռնարկել անհետաձգելի միջոցներ՝ իրավիճակը կայունացնելու համար: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՊՆ-ի կայքը:
Դրանում նշված է, որ Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներն ու աշխատակիցները կոչ են արել Գերագույն Գլխավոր հրամանատարին օրենսդրության շրջանակներում ընդունել անհետաձգելի միջոցներ՝ իրավիճակի կայունացման և հասարակության մեջ համաձայնության ձեռք բերման համար: