Քաղաքացիները ճամպրուկով են գնում «օվիռ» .«ՀԺ»

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության աշխատակիցը «Հժ»-ին պատմել է, որ քաղաքացիների մեծ հոսք կա «օվիռ» և նրանց ճնշող մեծամասնությունը անձնագիր է ստանում կամ փոխանակում՝ Հայաստանից գնալու նպատակով։ «Կարող եմ ասել, որ 10 հոգուց 10-ի նպատակը անձնագրով երկրից դուրս գնալն է»,– պատմել է աշխատակիցը։ Նրա խոսքով, հատկապես հունվարին զգալիորեն ավելացել է «օվիռ» դիմողների թիվը։ Լինում են դեպքեր, երբ մարդը, վստահ լինելով, որ այդ օրն իր նոր անձնագիրը ստանալու է, ճամպրուկով է գնում, անձնագիրը վերցնում ու… Ցտեսություն Հայաստան։

Տեսանյութեր

Լրահոս