Բաժիններ՝

Պուտինը կառավարությանը կարգադրել է ամբողջովին իրագործել Ուկրաինայի հետ ֆինանսական և էներգետիկ պայմանավորվածությունները

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ կառավարությանը հանձնարարել է ամբողջովին իրագործել Ուկրաինայի հետ ձեռք բերված ֆինանսական և էներգետիկ պայմանավորվածությունները:

Պուտինը մանրամասնել է, որ խոսքը գնում է Ուկրաինային հատկացրած վարկի և ռուսական գազի գնի զեղչման մասին: Պուտինի խոսքերով՝ Ուկրաինայի թեման քննարկվել է երեկ Բրյուսելում տեղի ունեցած «ԵՄ-Ռուսաստան» 32-րդ գագաթաժողովի ժամանակ:

Հիշեցնենք, որ Պուտինը երեկ Բրյուսելում հայտարարել է, որ Ռուսաստանը չեղյալ չի հայտարարի Ուկրաինային հատկացրած վարկն ու գազային զեղչը, եթե այդ երկրում իշխանության գա ընդդիմությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031