Բալասանյանը զգուշացնում է ոստիկանությանը. Եթե այս անգամ էլ նորմալ չզբաղվեցին, ես կանցնեմ պատժի խիստ միջոցների. ԳԱԼԱ
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է՝ եթե ոստիկանությունը այս անգամ էլ «նորմալ» չզբաղվի Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի գործով, ապա ինքը կզբաղվի ու կսկսի պատժելը:
«Երբ որ ես լրատվամիջոցներից իմացա, որ նման դեպք է տեղի ունեցել, որի գնահատականը, բնականաբար, ես չպիտի տամ, կտան համապատասխան իրավապահ մարմինները, ես միայն ասացի, որ սադրանքներին պետք չէ ուշադրություն դարձնել»,- ասել է նա:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե մամուլում նկարագրված դեպքը «երկրորդ դեպքն է, երբ գնում են Բալասանյանների տան վրա», Ս. Բալասանյանը պատասխանել է.
«Բերեք ես գնահատականներ չտամ, քանի որ համապատասխան մարմինները զբաղվում են դրանով: Բայց ես ասում եմ՝ եթե այս անգամ էլ նորմալ չզբաղվեցին, կամ էլ ինչ -որ բան իրականությանը չհամապատասխանեց, բնականաբար ես խիստ կպատժեմ, ես կանցնեմ պատժի խիստ միջոցների… իսկ որևէ մեկը թող չկասկածի իմ պատիժների վրա, որովհետև ես երբեք Գյումրիի թասիբը չեմ գցել եւ չեմ գցի… թասիբին պիտի կուլ չգնալ, եւ եթե չի պատժվում, ես եմ պատժում»:
Ամբողությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: