Ադրբեջանին անհրաժեշտ է ԵՄ-ի հետ ռազմավարական գործընկերություն. Իլհամ Ալիև
Ռուսական РИА Новости լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Դավոսում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը չի դիտարկում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու հնարավորությունը, սակայն կարող է քննարկել ռազմավարական գործընկերության տարբերակը.
«Ո՛չ, չենք պլանավորում: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի ու ԵՄ-ի փոխհարաբերությունների մակարդակը հավանաբար պահանջում է համագործակցության ավելի բարձր ձև, քան ասոցացումն է: Եվ հետո «ասոցացիա» բառն այդքան էլ ընդունելի չէ մեզ համար:
«Ասոցացված անդամ»՝ դա ի՞նչ գործընկեր է: Այստեղ չկա հստակ տարբերակում: Ադրբեջանն ինքնաբավ երկիր է բոլոր իմաստներով, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական: Անհրաժեշտ է ցանկացած ինտեգրացիոն գործընթացի գնալ՝ ստանալու համար հավելյալ նախապատվություններ:
Մենք առայժմ դա չենք տեսնում ասոցացման նախագծի շրջանակներում: Եթե կլինեն համագործակցության այլ ձևեր, օրինակ ռազմավարական գործընկերությունը, այդ ժամանակ մենք բնականաբար կարող են դիտարկել այն»: