Շանթ Հարությունյանի երիկամում քար է հայտնաբերվել, նա բուժում է ստանում

Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը երեկ հանդիպել է Շ. Հարությունյանին: Ւ. Պետրոսյանի տեղեկացմամբ՝ Շ. Հարությունյանը դեռևս գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: «Նշեց, որ պայմաններից գոհ է, համենայն դեպս բավարար են, բուժում է ստանում: Նրա երիկամում քար  է հայտնաբերվել, և նա բուժում է ստանում»,- ասաց փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

Ինեսսա Պետրոսյանն ավելի վաղ բացարկ էր հայտնել քննչական խմբին և նրա ղեկավարին: Քրեական գործով տուժող է ճանաչվել ոստիկան. Ի Պետրոսյանի կարծիքով՝ այդ դեպքում քրեական գործը չի կարող քննել հենց ոստիկանությունը: Փաստաբանն ասաց, որ դեռևս գրավոր պատասխան չի ստացել:

Տեսանյութեր

Լրահոս