Լյուքս Ստեփանյանի ընտանիքին հանրային պաշտպան է տրամադրվել

Սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի ընտանիքին Փաստաբանների պալատը  հանրային պաշտպան է տրամադրել: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Փաստբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ տուժող ճանաչված Լյուքս Ստեփանյանի իրավահաջորդի շահերը դատարանում կներկայացնի մարզային հանրային պաշտպաններից մեկը:

Նշենք, որ Լյուքս Ստեփանյանի գործն արդեն դատարանում է: Գործը քննվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: Մինչ այժմ տուժող Լյուքս Ստեփանյանի իրավահաջորդները ներկայացուցիչ չեն ունեցել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031