Բաժիններ՝

Ինչու է Քոչարյանը մոռացել «մահացած ձեռնարկություններին»

ՀՀ  էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը օրերս անդրադարձել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քննադատություններին և համեմատություն անցկացրել գազային վերջին համաձայնագրերի ու 2006թ. իրականացված «գույք պարտքի դիմաց» ծրագրի միջև։ Մովսիսյանը, մասնավորապես, նշել էր, որ ի տարբերություն վերջին գործարքի՝ «գույք պարտքի դիմացն» իր ետևից թողեց «այդպես էլ կենդանանալու հնարավորություն չստացած մահացած հսկա ձեռնարկություններ»։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, ինչպես և սպասվում էր, երեկ հերթական հաղորդագրությունն է տարածել ՝ պատասխանելով Արմեն Մովսիսյանին։ Էներգետիկայի նախարարին հիշեցնելով իր անցյալը՝ Քոչարյանը նշել է, որ մինչև հիմա էլ համարում է՝ համաձայնագիրը լավն էր ու փոխշահավետ, և որ միջկառավարական հանձնաժողովը լավ է աշխատել: Սակայն «մահացած գույքի» մասին նախկին նախագահը ոչ մի մեկնաբանություն չի արել։ Նշենք նաև, որ «մահացած գույքի» մեծ մասը այժմ տնօրինում է «Սիտրոնիքս» ընկերությունը,  որը մտնում է ռուսաստանյան «ԱՖԿ ՍԻՍՏԵՄՍ» կորպորացիայի կազմի մեջ։  Իսկ Ռ. Քոչարյանը 2009 թվականից այդ կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ է։

 

Ամբողջական հրապարակումը՝ «168 Ժամ» թերթի շաբաթ օրվա համարում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս