Բակո Սահակյանը փոխոստիկանապետ է նշանակել
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 17-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն Ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։