Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թիվը նվազել է
karabakh-open.info-ն գրում է. 2013թ. ընթացքում ԼՂՀ տարածքում թվով 9 ավարտված քրեական գործով եւ ոչ արդարացման հիմքով քրեական գործի հարուցումը մերժված 5 վարույթով արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 32 հանցագործություն: Այս մասին նշվում է ԼՂՀ գլխավոր դատաազությանը կայքում:
Նշված հանցագործություններից 8-ն արձանագրվել է կրթության, 3-ը՝ մշակույթի, 2-ը՝ սպորտի, 5-ը՝ տնտեսական գործունեության, 3-ը՝ սոցիալական ապահովության, 4-ը՝ պետական ծառայության ոլորտներում, իսկ 7-ը՝ տեղական ինքնակառավարման համակարգում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ավարտված 9 քրեական գործով եւ ոչ արդարացման հիմքով քրեական գործի հարուցումը մերժված 5 վարույթով որպես հանցագործություն կատարած անձ է ճանաչվել 18 անձ, որից 11-ը պաշտոնատար անձինք են /թվով 9 ավարտված քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 12 անձ, որից 5-ը պաշտոնատար անձինք են/:
Նշված բնույթի հանցագործություններով պետությանը, իրավաբանական եւ ֆիզիկակամ անձանց պատճառված 41.597.938 ՀՀ դրամ նյութական վնասը նախաքննության փուլում լրիվությամբ վերականգնվել է:
Նախորդ տարվա համեմատ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թիվը նվազել է 23 դեպքով: