Կբուժեն ու կտանեն բանակ
                                    ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, որը միտված է նախազորակոչային տարիքի պատանիների բժշկական հսկողության, օգնության ու սպասարկման գործընթացի բարելավմանը: Առաջին օղակում լիարժեք բժշկական հետազոտության անցկացումը հնարավորություն կտա հայտնաբերված հիվանդությունը բուժել մինչև զորակոչային տարիքը, ինչի շնորհիվ բանակը կհամալրվի առողջ կադրերով:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    