Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև բանակցությունները հետաձգվել են փետրվարի 8-ին
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունվարի 21-ին Թեհրանում նշանակված Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև բանակցությունները հետաձգվել են փետրվարի 8-ին: Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ի մամլո ծառայությունը:
Ինչպես և պլանավորվել էր ավելի վաղ, խորհրդակցություններն անցկացվելու են Թեհրանում: ԱԷՄԳ-ին մոտ կանգնած աղբյուրը ռուսական գործակալությանը հայտնել է, որ բանակցությունների հետաձգման նախաձեռնությամբ հանդես է եկել իրանական կողմը:
Սրանից առաջ իրանական IRNA լրատվական գործակալությունը հայտնել էր, որ ԱԷՄԳ-ի ներկայացուցիչները տեսչական այցով հունվարի 18-ին ժամանելու են Իրան: