Բաժիններ՝

Վերջին 10 օրում Իրաքի արևմուտքում տեղի ունեցած մարտերի հետևանքով զոհվել ու վիրավորվել է ավելի քան 370 խաղաղ բնակիչ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին 10 օրվա ընթացքում Իրաքի արևմուտքում՝ Էլ-Ֆալուջա և Ռամադի քաղաքներում, մղված մարտերի ընթացքում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի ու վիրավորների քանակը կազմել է ավելի քան 370 մարդ:

Այս տվյալները հրապարակել են Իրաքի իրավապաշտպան կազմակերպությունները: Ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 72 մարդ, որոնցից 13-ը կանայք են, իսկ 21-ը՝ երեխաներ: Եվս 297 խաղաղ բնակիչ (այդ թվում նաև 155 երեխա) վիրավորվել է: Բժիշկները նրանցից 89-ի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:

Ընդ որում, իրավապաշտպան կազմակերպություններն ընդգծել են, որ այս տվյալները հենված են Անբար նահանգի բուժհիմնարկների վիճակագրական տվյալների վրա՝ չբացառելով, որ իրականում կորուստների թիվը կարող է ավելի շատ լինել:

Մասնավորապես, ընթացող մարտերի ժամանակ շատ բնակիչներ հարկադրված են եղել իրենց մերձավորներին ու ծանոթներին հուղարկավորել իրենց հողամասերում, բակերում ու փողոցներում, և նման պայմաններում գործնականում անհնար է հայտնել սպանվածների ստույգ քանակը:

Էլ-Ֆալուջայի ու Ռամադիի համար մարտերի հետևանքով իրենց տներից հարկադրված է եղել հեռանալ մոտ 18.000 ընտանիք: Մոտ ժամանակներս նրանց քանակը կարող է հասնել մինչև 30.000-ի: Դա կապված է այդ տարածաշրջանում առկա հումանիտար ծանրագույն վիճակի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս