Բաժիններ՝

10 տարում Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը մեծ առաջընթաց է գրանցել. Էրդողան

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Մալայզիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում առկա ռազմական արդյունաբերական արտադրանքի կեսն արտադրվում է հենց երկրում:

Էրդողանի խոսքերով՝ 10 տարում Թուրքիան կարողացել է ռազմական արդյունաբերության արտադրանքի ոլորտում հայրենական արտադրանքի մասնաբաժինը 10 տոկոսից մեծացնել մինչև 50 տոկոսի:

Էրդողանն ընդգծել է, որ ներկայումս Թուրքիան ինքն է արտադրում սպառազինություն, հրթիռներ ու մարտական ուղղաթիռներ. «Երկրի պաշտպանական արդյունաբերությունը կառուցել է առաջին ռազմանավերը, որոնք շուտով դուրս կգան ծով»:

Վերջին տարիներին Թուրքիան ակտիվ աշխատանքներ է տանում հայրենական ինքնաթիռների, տանկերի, ինչպես նաև ուսումնական ուղղաթիռների ստեղծման ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031