ԵԱՀԿ-ի նախագահությունն ստանձնել է Շվեյցարիան
ZN.UA-ի փոխանցմամբ` 2014 թվականի հունվարի 1-ից աշխարհի խոշորագույն տարածաշրջանային կազմակերպություն ԵԱՀԿ-ում սկսել է նախագահել Շվեյցարիան, ով փոխարինել է Ուկրաինային, ով ԵԱՀԿ-ում նախագահել է 2013 թվականին:
ԵԱՀԿ-ում նախագահելիս Շվեյցարիայի առաջնահերթություններն են լինելու ԵԱՀԿ-ի անվտանգությունն ու կայունությունը, մարդկանց կյանքի բարելավումը, ԵԱՀԿ-ի պոտենցիալի մեծացումը:
Շվեյցարիան փորձելու է մեղմացնել մարդկանց միջև շփումները և շարունակելու է տարածաշրջանում աջակցել քաղաքացիական հասարակության նախագծերին: