Բաժիններ՝

10 անեկդոտ՝ Ամանորի մասին

 

– Ինչպե՞ս նշեցիր Ամանորը։
– Երևի շատ լավ, որովհետև ոչինչ չեմ հիշում։

* * *

– Ինչո՞վ է տարբերվում Ձմեռ Պապը Սանտա Կլաուսից։
– Ձմեռ Պապն ապրում է ձյունանուշի հետ, Սանտա Կլաուսը՝ եղջերուի։

* * *

Ամանորին իրականություն են դառնում բոլոր երազանքները։ Ուղղակի հունվարի 1-ին քչերն են հիշում, թե ինչ երազանք էին մտապահել։

* * *

Զրուցում են երկու ընկերուհի.
– Ի՞նչ հագնեմ Ամանորին, որ բոլոր տղամարդիկ ինձ ցանկանան։
– Ետևիցդ մի շիշ օղի կապիր։

* * *

– Ի՞նչ ես նվիրել կնոջդ Ամանորին։
– Ուղեգիր՝ դեպի Թայլանդ։
– Իսկ նա՞ քեզ ինչ նվեր է արել։
– Թռել է…

* * *

Նոր տարին նշելու հայկական բանաձևը։ Լա՜վ կերանք, հիմա կարելի է քնել։ Լավ քնեցինք, հիմա կարելի է ուտել…

* * *

Դեկտեմբերի 30-ից Հայաստանում մեկնարկել է «ձեռք չտաս, Նոր տարվա համար է» սեզոնը։

* * *

«Ահա թե դու ինչպիսին ես, երրորդ հազարամյակի մարդ»,- ասաց տղամարդը՝ հունվարի 1-ին հայելու մեջ իր ուռած դեմքին և կարմրած աչքերին։

* * *

Եթե դուք դեռևս չեք որոշել ինչ նվիրել ձեր մտերիմներին Ամանորին, ապա դեռ ժամանակ կա երկրից հեռանալու։

* * *

Հարստացած հայը ընկերոջ մոտ պարծենում է.
– Կնոջս համար Նոր տարուն Ֆաբերժի ձվեր եմ գնել։
– Երկուսն է՞լ…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս