ԱՄՆ-ի փոստային ծառայությունները չեն կարողացել Ամանորի շեմին ամբողջովին կատարել իրենց աշխատանքը
BBC News-ի փոխանցմամբ՝ սուրհանդակային ծառայություններ մատուցող ամերիկյան խոշորագույն ընկերություններ UPS-ը և FedEx-ը չեն կարողացել Ամանորի շեմին ամբողջովին կատարել իրենց աշխատանքը: Հայտնի չէ, թե որքան ծանրոց ժամանակին չի հասցվել նշանակման վայր:
UPS ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ Ամանորից մեկ շաբաթ առաջ պատվերների քանակը գերազանցել է իրենց պլանավորած 132 միլիոնը: Բացի այդ, սուրհանդակների աշխատանքը բարդացրել են վերջին օրերին մի շարք նահանգներում տիրող եղանակային անբարենպաստ պայմանները:
FedEx-ի ներկայացուցիչն իր հերթին հայտարարել է որ ժամանակին տեղի չի հասցրել 275 միլիոն ծանրոցների միայն փոքր մասը, ինչը պլանավորված էր անել Երախտագիտության օրվանից (նոյեմբերի 28) մինչև Ամանորն ընկած ժամանակահատվածում:
Նշվում է, որ առաքման հետ կապված խնդիներ են ծագել նաև այլ ընկերությունների, այդ թվում նաև Amazon ինտերնետային խանութի մոտ: