Բաժիններ՝

Միջազգային կառույցների հայտարարությունները լսում ենք, սակայն գործում ենք այլ կերպ. Ալի Հասանով

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական կապերի բաժնի պետ, իշխանությունների գլխավոր գաղափարախոս Ալի Հասանովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իրավապաշտպան Անար Մամեդլիի կալանավորմանը միջազգային հանրության արձագանքին.

«Մամեդլիի կալանավորման վերաբերյալ միջազգային կառույցների գնահատականներն ու հայտարարություններն ադրբեջանական հասարակության համար չեն հանդիսանում նշանակալից: Մենք չենք վերլուծում այդ հայտարարությունները:

Ադրբեջանի գործող մարմիններն ինչ-որ բան ձեռնարկելուց առաջ հաշվի են առնում պետության շահերը, օրենքի պահանջը: Գլխավոր դատախազությունն Անար Մամեդլիի կալանավորման կապակցությամբ հանդես է եկել անհրաժեշտ հայտարարությամբ, տարվում է հետաքննություն»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Ադրբեջանի ԱԳՆ-ն անուղղակիորեն ԱՄՆ պետդեպարտամենտին մեղադրել էր բաց շանտաժի դիմելու մեջ՝ նկատի ունենալով այն, որ Պետդեպարտամենտը պահանաջել է անհապաղ ազատ արձակել Անար Մամեդլիին: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Մամեդլիին ճանաչել է որպես «խղճի բանտարկյալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս