ԱՄՀ. մարտահրավերները ՀՀ տնտեսության համար պահպանվում են. Banks.am
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նոր ծրագրի նպատակն է կայունության ամրապնդումն ու հետագա բարեփոխումների իրականացումը, որոնք կապահովեն Հայաստանի անցումը դեպի դինամիկ զարգացող շուկայական տնտեսություն:
Ինչպես գրում է Banks.am-ը, այդ մասին հայտարարել է ԱՄՀ պատվիրակության ղեկավար Մարկ Հորթոնը` Հայաստան կատարած այցից հետո:
«Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել համաշխարհային ֆինանսական ճգնաժամից վերականգնվելու եւ իր տնտեսությունը վերակողմնորոշելու ուղղությամբ, սակայն էական մարտահրավերները պահպանվում են: Դրանց թվում են արձագանքը 2013 թ. աճի տեմպի դանդաղմանը, վերջին տարիների մասնավոր եւ օտարերկյա ուղղակի ցածր ներդրումներին եւ համեմատաբար բարձր աղքատությանն ու գործազրկությանը: 2009 թ. սկսած, այդ թվում՝ 2013 թ., ընթացիկ հաշվի պակասուրդը զգալի կրճատվել է, սակայն համեմատաբար բարձր է պահպանվում: Թեեւ կարեւոր առաջընթաց է գրանցվել կառուցվածքային բարեփոխումների ուղղությամբ, այդ թվում՝ ֆինանսական հատվածում, կենսաթոշակային, սոցիալական նպաստների եւ քաղաքացիական ավիացիայի ոլորտներում, անհրաժեշտ են գործարար միջավայրի հետագա բարելավումներ` մրցակցությունը եւ մրցունակությունը ամրապնդելու համար: Նշված գործողությունները կօգնեն մասնավոր գործունեությունն ուղղել դեպի ներդրումներ եւ խթանել արտահանումը: Մյուս ոլորտներում, ինչպես օրինակ էներգետիկայի ոլորտում, անհրաժեշտ են ռիսկերի ավելի լավ գնահատմանը եւ զսպմանն ուղղված գործողություններ», – ասել է Մարկ Հորթոնը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարը՝ PanArmenian Photo