Բաժիններ՝

Չինաստանում պատրաստվում են վերացնել «մեկ ընտանիք – մեկ երեխա» քաղաքականությունը

Ռուսական  ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանում պատրաստվում են չեղյալ հայտարարել ավելի քան երեք տասնամյակ շարունակվող «մեկ ընտանիք – մեկ երեխա» քաղաքականությունը: Այդ թեման այսօր քննարկելու է Չինաստանի խորհրդարանը:

Ծնելիության պլանավորման պետական քաղաքականությունը վերանայվելու է, այժմ երկրորդ երեխա ունենալու իրավունքը հատկացվելու է յուրաքանչյուր ընտանիքի, որում ամուսիններից գոնե մեկն իր հերթին հանդիսանում է միայնակ զավակ:

«Մեկ ընտանիք – մեկ երեխա» քաղաքականությունը հանգեցրել է սոցիալական լուրջ աղավաղումների և հասարակության դժգոհությանը: Չինաստանում մեծ տեմպերով ընթանում է բնակչության ծերացում, ինչը կապված է չինական «1-6» (1 երեխա-նրա ծնողները, երկու տատ և երկու պապ) ընտանեկան ավանդական մոդելի հետ:

Ծերացման ներկայիս դինամիկայի պահպանման դեպքում մինչև 2050 թվականը Չինաստանի յուրաքանչյուր երրորդ բնակչի տարիքը կկազմի ավելի քան 60 տարի, իսկ թոշակառուների քանակը կգերազանցի ԱՄՆ-ի բնակչությունը:

Բացի այդ, «մեկ ընտանիք – մեկ երեխա» քաղաքականությունը հանգեցրել է գենդերային անհավասարակշռության. 15 տարեկանից ցածր յուրաքանչյուր 100 աղջկան բաժին է ընկնում 118 տղա, ինչը կարող է ապագայում դառնալ ապակայունացման սոցիալական լուրջ գործոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս