Զարուհի Փոստանջյանը՝ ՀՀԿ-ին. Այդքան մարդ չկարողացաք հավաքել

Ինչպես քիչ առաջ տեղեկացրինք, այսօր առավոտյան խորհրդարանում արտահերթ նստաշրջանի ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ նստաշրջանի ընթացքում քննարկված հարցերը քվեարկյության են դրվելու ժամը 18:00-ին, այդ թվում՝ «2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» պայմանագիրը:

Չնայած Հովիկ Աբրահամյանի բազմաթիվ հորդորներին, ՀՀԿ-ականներն այդպես էլ չեկան ԱԺ դահլիճ և քվեարկությունը հետաձգվեց: Քիչ առաջ Հովիկ Աբրահամյանը, սակայն, հայտարարեց նաև, թե քննարկումից հետո իրենք որոշեցին՝ քվեարկությունը կհետաձեն մեկ օերով ևս՝ այն կկայանա երկուշաբթի: Այս առնչութամբ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ամբիոնից հայտարարեց, թե ՀՀԿ-ականների բացակայության պատճառով քվեարկությունը հետաձգվեց.

«Այդքան մարդ չկարողացաք հավաքել: Միգուցե շատ լավ է դա՝ նահանջում եք: Հորդորում եմ՝ մնաք, եթե Դուբայում եք, կամ որևիցե այլ տեղ եք հանգստանում, մնացեք՝ շարունակեք ձեր հանգիստը, լավ կլինի՝ չգաք»:

Տեսանյութեր

Լրահոս