
Պատգամավորները դահլիճ չեկան, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց՝ քվեարկությունը կկայանա երկուշաբթի օրը

Այսօր առավոտյան խորհրդարանում արտահերթ նստաշրջանի ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ նստաշրջանի ընթաքքում քննարկված հարցերը քվեարկյության են դրվելու ժամը 18:00-ին, այդ թվում՝ «2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» պայմանագիրը:
ԱԺ ամբիոնից ընդդիմադիր՝ ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունները հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու «ՀայՌուսգազարդ» ընկերությանը 20 տոկոս բաժնեմասի վաճառքի մասին համաձայնագրին: Իսկ այլընտրանքային ԲՀԿ-ն հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը: ԱԺ ցուցատախտակին 18:09 էր, սակայն քվեարկությունը դեռ սկսված չէր:
Իշխող Հանրապեպայանն ամեն կերպ փորձեց երկարացնել քվեարկությունը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մի քանի անգամ դահլիճ հրավիրեց Հանրապետականներին, սակայն ապարդյուն: Քանի որ քվեարկություն ապահովելու համար անհրաժեշտ էր 66 պատգամավորի ներկայություն՝ քվորում ապահովելու համար, իսկ ՀՀԿ-ականների մեծամասնությունը այդպես էլ չներկայացավ, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց՝ քվեարկությունը կկայանա երկուշաբթի օրը: