Բաժիններ՝

Ford-ը պլանավորել է 2014 թվականին արտադրել 23 նոր ավտոմեքենա

LiveCars.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Ford ընկերությունը հայտարարել է, որ պլանավորել է 2014 թվականին արտադրել 23 նոր ավտոմեքենա, որոնցից 16-ը նախատեսված են լինելու ԱՄՆ-ի շուկայի համար:

Սակայն դա չի նշանակում, թե վերջիններս չեն հայտնվելու Եվրոպայում, քանի որ դրանց թվում են լինելու Mustang գլոբալ սպորտային մեքենան, Transit ու Transit Connect ֆուրգոնները, ինչպես նաև Lincoln MKC քրոսօվերը: Դրանք բոլորն էլ կհայտնվեն ԱՄՆ-ի սահմաններից դուրս:

Ford-ը հաստատել է, որ մտադիր է հաջորդ տարի ներկայացնել նաև EcoBoost նոր շարժիչը: Ford-ի փոխնախագահ Ռաջ Նաիրի խոսքերով՝ 2014 թվականը դառնալու է ընկերության պատմության մեջ ամենահավակնոտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս