Բաժիններ՝

Բան Կի Մունն ուղերձ է հղել Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ

ՄԱԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 10-ը համայն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների օր: Դրա հետ կապված հատուկ ուղերձ է տարածել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, ով նշել է, որ մարդու իրավունքների խթանումը հանդիսանում է ՄԱԿ-ի հիմնական նպատակներից մեկը, և որ կազմակերպությունը հիմնադրումից ի վեր՝ իրականացնում է տվյալ առաքելությունը.

«Այն ժամանակ, ինչպես և ներկայումս հաջողության գլխավոր գործոնը անդամ երկրների քաղաքական կամքն է: Առաջին հերթին հենց պետություններն են պարտավոր պաշտպանել մարդու իրավունքներն ու կանխեն ազգային մակարդակով խախտումները և գործեն, երբ մյուս երկրները չեն կատարում իրենց պարտավորությունները:

Իսկ դա միշտ չէ, որ հեշտ է: Վերջին 20 տարիներին տեղի են ունեցել թե՛ ցեղասպանություն, թե՛ բազմաթիվ այլ սարսափելի զանգվածային խախտումներ՝ կապված մարդու իրավունքների ոլորտում միջազգային չափորոշիչների ու հումանիտար իրավունքի միջազգային նորմերի խախտման հետ: Մարդու իրավունքների օրը ես պետություններին կոչ եմ անում կատարել այն պարտավորությունները, որոնք նրանք ստանձնել են Վիեննայի կոնֆերանսում»:

ՄԱԿ ԳԱ-ն դեկտեմբերի 10-ը որպես Մարդու իրավունքների օր է նշում 1950 թվականից: 1948 թվականի այդ օրը ՄԱԿ ԳԱ-ն ընդունել էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս