Բաժիններ՝

Երկու ամսում Թուրքիայի զինված ուժերից հեռանալու դիմում է գրել ավելի քան 1000 սերժանտ և մոտ 700 սպա. Milliyet

CNN Türk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայում հրաժարական է տվել ևս մեկ գեներալ: Որպես դրա պատճառ է նշվում 1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջման կազմակերպիչների նկատմամբ ընթացող դատական գործընթացը:

Հեղաշրջման գլխավոր կազմակերպիչ, Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, ապա Թուրքիայի նախագահ, 94-ամյա Քենան Էվրենին սպառնում է ցմահ ազատազրկում: Էվրենն իր հերթին հայտարարել է, որ կնախընտրի ինքնասպան լինել, քան բանտ նստել նման տարիքում:

Ավելի վաղ թուրքական Milliyet թերթը գրել էր, որ երկու ամսվա ընթացքում երկրում զինված ուժերից հեռանալու դիմում է գրել ավելի քան 1000 սերժանտ և մոտ 700 սպա: Թուրքիայի զինված ուժերում ներկայումս հաշվվում է 347 գեներալ, 40.000 սպա, 97.100 սերժանտ և 369.500 շարքային:

Գեներալներից 314-ը բաժին է ընկնում ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերի, 32-ը՝ Ժանդարմերիային և  1-ը՝ առափնյա պաշտպանությանը: Թուրքիայի ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերում ծառայում է 33.500 սպա և 72.900 սերժանտ, Ժանդարմերիայում՝ 5800 սպա և 22.800 սերժանտ, առափնյա պաշտպանությունում՝ 601 սպա և 1405 սերժանտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս