Բաժիններ՝

Իրանը ստեղծում է արտերկրում արգելափակված ակտիվների վերադարձման աշխատանքային խումբ

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Կենտրոնական բանկը ձևավորում է օտար բանկերում արգելափակված երկրի ակտիվների վերադարձման աշխատանքային խումբ: Այս մասին հայտնել է Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Վալիլուա Սեյֆը:

Վերջինիս խոսքերով՝ ակտիվների վերադարձը պահանջում է գալի ժամանակ և հազիվ թե իրականացվի հաշվված օրերի ընթացքում: Նա հավելել է, որ դեռ հայտնի չեն, թե որքան գումար են գնահատվում տվյալ ակտիվները: Նա ընդգծել է, որ նորաստեղծ աշխատանքային խումբը կզբաղվի տվյալ հարցում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը որոշել է ապասառեցնել Իրանի 8 միլիարդ դոլար կազմող ակտիվները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս