Բաժիններ՝

Սիրահարների այգին չի կառուցապատվի. վստահեցնում են Երևանի կառուցապատման ծրագրերի գրասենյակից

«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ից «Փաստինֆո»-ին պարզաբանել են, որ քաղաքաշինական ծրագիրը նախատեսվում է իրականացնել Պռոշյան և Դ.Դեմիրճյան փողոցներին ու Սիրահարների զբոսայգուն հարակից տարածքում, ինքը` զբոսայգին այս տարածքից դուրս է:

Ինչպես արդեն հաղորդվել էր,  հիշյալ տարածքը նոյեմբերի 28-ին կառավարության որոշմամբ կարող է ճանաչվել հանրային գերակա շահ, քանի որ որոշման նախագիծը ներառված է գործադրի` վաղվա նիստի օրակարգում: Կառուցապատման ծրագրերով նախատեսվում է հիշյալ հատվածի սեփական տների տեղում կառուցել uտորգետնյա ավտոկայանատեղեր, կանաչապատ տարածքներ,  խաղահրապարակներ և, իհարկե, «առկա բնակարանային ֆոնդին մի քանի անգամ գերազանցող նոր բնակարանային ֆոնդ»:

Կառուցապատման ծրագրերի գրասենյակից հայտնում են, որ այս ծրագիրը դեռևս 2006թ. նախատեսվել է Երևանի գլխավոր հատակագծի 2006-2020թթ. միջոցառումներով: Գրասենյակից նաև հիշեցնում են, որ ՀՀ կառավարության` 2007 թվականի մարտի 1-ի որոշմամբ` այս տարածքի նկատմամբ արդեն իսկ ճանաչվել էր բացառիկ` գերակա հանրային շահ, և տարածքի ձեռքբերող էր ճանաչվել մեր կողմից ևս մատնանշված «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը, որը, հիշեցնենք, պատկանում է հայտնի գործարար Սամվել Մայրապեստյանին:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս