Պատմական այցն ավարտվում է

Ավելի քան 10-օրյա ընդմիջումից հետո այսօր Հայաստան է վերադառնալու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած խորհրդարանական պատվիրակությունը: Հայ հանրությունը շունչը պահած հետևում էր այցի ընթացքին, որը պարբերաբար ներկայացվում էր հեռավոր Բրազիլիայից, Արգենտինայից և Ուրուգվայից ուղարկվող տեղեկությունների և լուսանկարների միջոցով:

Բոլորի մոտ համոզմունք ձևավորվեց, որ այցն իսկապես պատմական է եղել և նոր էջ է բացել հայ և Հարավային Ամերիկայի ժողովուրդների դարավոր բարեկամության պատմության մեջ: Իզուր չէ, որ այդ պատմական իրադարձությունը կերտելուն մասնակից լինելու համար ԱԺ-ում ծանր մարտեր էին ընթանում պատգամավորուհիների միջև:

Տեսանյութեր

Լրահոս