Բաժիններ՝

Թեհրանում հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել Թեհրանում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 21-րդ նիստի շրջանակներում:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ կապերի զարգացման հեռանկարները և միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության հարցերը: Բացի այդ, կողմերը քննարկել են տարածաշրջանային մի շարք գործընթացներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930