Զարգացած երկրները չեն պարտադրում կենսաթոշակային ապահովումը մասնավոր ֆոնդերով. տնտեսագետ
Գոյություն ունեն կուտակայինի բազմաթիվ համակարգեր, սակայն Հայաստանն ընտրել է մի մոդել, որը բավականին ագրեսիվ է, ենթադրում է շատ կտրուկ փոփոխություններ, այդ պատճառով էլ ռիսկային է: Newsbook.am-ի փոխանցմամբ՝ նման տեսակետ լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է տնտեսագետ Սամվել Ավագյանը` անդրադառնալով Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը: Որպես ռիսկերից մեկը՝ տնտեսագետը մատնանշել է այն, որ այդ համակարգը առաջին հերթին ներդրվում է պետական ֆոնդերում, որտեղ տվյալ անձի անունով հաշվառում է տարվում, և անձը կարողանում է հաշվարկել այն հնարավոր կենսաթոշակը, որը ինքը կստանա: «Եթե անձը գտնում է, որ այդ գումարը բավարար չէ, նոր դիմում է մասնավոր կենսաթոշակային ֆոնդերին»,- նշել է տնտեսագետը: Ըստ նրա` շատ քիչ պետություններ կան, որոնք իրենց քաղաքացիներին միանգամից պարտադրում են կենսաթոշակային ապահովությունը իրականացնել մասնավոր ֆոնդերի միջոցով: «Աշխարհի առաջատար, զարգացած երկրներից ոչ ոք դա չի կիրառում: Ինչու՞ է այդպես, քանի որ փորձը ցույց է տալիս, որ մասնավոր կուտակային համակարգը արդյունավետ է, երբ գործ ունես բարձր եկամուտներ ստացողների հետ»,- նշել է նա:
Շարունակությունը՝ Newsbook.am-ում