Իրանի միջուկային ծրագիրն անհրաժեշտ է լուծել Սիրիայի քիմիական ոչնչացման նման. Նեթանյահու
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարծում է, որ Իրանի միջուկային ծրագիրն անհրաժեշտ է լուծել Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման նման: Ռուսաստանի նախագահ Վլադիիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներով՝ Նեթանյահուն հայտարարել է.
«Միջազգային հանրությունը պետք է հետևի ՄԱԿ ԱԽ-ի որոշումների կաարմանը, իսկ դա հենց ուրանի հարստացման դադարեցումն է, ցենտրիֆուգների ապամոնտաժումը, Իրանից հարստացված նյութի դուրսբերումը և Արակի ռեակտորի ապամոնտաժումը: Իսրայելը շահագրգռված է իրանական խնդրի խաղաղ և դիվանագիտական կարգավորմամբ, ինչպես որ եղավ Սիրիայի պարագայում:
Ես կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է շատ լուրջ եզրակացություններ կատարել, շատ բան կարելի է սովորել Սիրիայի քիմիական զենքի վերաբերյալ ընդունված որոշումներից: Իրանական խնդրի շուրջ բանակցությունները կարող են դրական ավարտ ունենալ, սակայն դա պահանջում է համառություն և հետևողականություն»: