Բաժիններ՝

Թուրքիայում առաջարկում են Այա Սոֆիան վերստին վերածել մզկիթի

CNN Türk-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) փոխնախագահ, պատգամավոր Յուսիֆ Հալաչօղլուն առաջարկել է Այա Սոֆիա թանգարանին վերադարձնել մզկիթի կարգավիճակը:

Մզկիթի կարգավիճակի վերականգնման համար համապատասխան դիմումն ուղարկվել է Թուրքիայի խորհրդարանին: Նշվում է, որ ավելի վաղ մեկ այլ ընդդիմադիր կուսակցություն՝ Մեծ միասնության կուսակցությունը նույնպես առաջարկել էր Այա Սոֆիա թանգարանին վերադարձնել մզկիթի կարգավիճակ:

Հիշեցնենք, որ 324 թվականին կառուցված, մոտ 56 բարձրությամբ Այա Սոֆիան թանգարանի կարգավիճակ է ստացել 1935 թվականին, իսկ 1985 թվականին ընդգրկվել է UNESCO-ի Համաշխարհային ժառանգությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս