Ինչ է պետք հիշել փողոցն անցնելիս (տեսանյութ)
Երթևեկության անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչներից մեկը հետիոտնի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների անվերապահ պահպանումն է: Սակայն փողոցը գետնանցումով կամ գծանշված ուղիակներով հատելու տարրական պահանջը բոլորը չէ, որ կատարում են: Ոմանք շարունակում են վտանգել իրենց կյանքն ու առողջությունը՝ փողոցն անցնելու որտեղով ու ինչպես պատահի: Ինչ պետք է հիշել ամեն անգամ՝ փողոցն անցնելիս, դիտեք ՀՀ ոստիկանության պատրաստած տեսանյութը: