 
                        10 տարի առաջ Թուրքիայի գնած Awacs ինքնաթիռներն անցնում են վերջին փորձարկումները
 
                                    Թուրքական Haberler.com լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիան հաջողությամբ փորձարկել է վաղ զգուշացման Awacs 4 ինքնաթիռները: Թուրքիան 10 տարի առաջ այդ ինքնաթիռները գնել է 1.5 միլիարդ դոլարով:
Այժմ այդ ինքնաթիռները հաջողությամբ հաղթահարել են օդային լիցքավորման փորձը: Awacs-ները կարող են օդում անընդմեջ մնալ 24 ժամ: Ինչպես նշում է թուրքական լրատվամիջոցը, այդ ինքնաթիռների աչքից չի վրիպի անգամ Սիրիային սահմանամերձ գոտում թռչունի թռիչքը:
Առաջիկա օրերն Awacs-ներն ամբողջովին կլինեն Թուրքիայի ռազմաօդային ուժերի տրամադրության տակ: Նրանց վրա տեղակայված ռադարն ունի 360 աստիճանով թեքվելու հնարավորություն:
4 Awacs-ի գնման պայմանագիրը Թուրքիան ստորագրել է 2003 թվականի հունիսի 23-ին: Նախատեսվում էր դրանք թուրքական կողմին հանձնել 2008 թվականին, սակայն Boeing ընկերությունը չկարողացավ ժամանակին հանձնել դրանք:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        