Բաժիններ՝

Դավթաշենի ղեկավարության պարզաբանումը՝ ջրագծի վթարի կապակցությամբ

Ինչպես տեղեկացրել են մի շարք ԶԼՄ-ներ, այսօր վթարվել է Դավթաշեն վարչական շրջանով անցնող ջրի խողովակը, ինչի արդյունում ջուրը սկսել է հոսել Սրբոց Նահատակաց եկեղեցու հարակից տարածքով։

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը վթարի կապակցությամբ տեղեկացնում է.

«Այսօր Դավթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռեր փողոցում՝ Սրբոց Նահատակաց եկեղեցու հարակից տարածքում, արտակարգ պատահար է տեղի ունեցել: Ջրի խողովակ է վթարվել, ինչի արդյունքում ջուրը սկսել է հոսել: Այս մասին արդեն գրել են մի շարք լրատվամիջոցներ։ Սակայն որոշ ԶԼՄ-ներ նշել են, որ վարչական շրջանի պատասխանատուներից ոչ ոք վթարի վայրում չէ։ Տեղեկացնենք, որ չնայած խնդրի անմիջական հասցեատերը «Երևան Ջուր» ընկերությունն է, որն այժմ զբաղվում է վթարի հետևանքների վերացմամբ, սակայն Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի աշխատակիցները անմիջապես մեկնել են դեպքի վայր և հետևում են վթարի վերացման աշխատանքների ընթացքին»:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս