Սիրիայի ճգնաժամը լուծելու գիտականորեն ապացուցված առաջարկ
Նախագահ Օբաման ասել է. «… իմ վարչակազմը փորձել է դիվանագիտություն, պատժամիջոցներ, նախազգուշացում և բանակցություններ, և, այդուհանդերձ, Ասադի ռեժիմը չվարանեց՝ օգտագործեց քիմիական զենք»: Նույնիսկ, եթե Ասադը հանձնի իր քիմիական զենքն ու միանա Քիմիական զենքի կոնվենցիային, որն արգելում է դրանց կիրառությունը, Սիրիայի ճգնաժամը, միևնույն է, կմնա չլուծված: Բացի այդ, խոսելով ցանկացած ապագա ռազմական գործողությունների մասին, Օբաման ասել է, «… մենք չենք կարող լուծել ուրիշի քաղաքացիական պատերազմը ուժի միջոցով, մասնավորապես, ունենալով մեկ տասնամյակ պատերազմի փորձ Իրաքում և Աֆղանստանում»:
Օբամայի նախկին գործողությունները և ցանկացած հետագա ռազմական գործողություններ հիմնականում հիմնված են ենթադրությունների վրա՝ իրենց համապատասխան հետևանքներով: Հատկապես Մերձավոր Արևելքի դեպքում շատ վտանգավոր է գործողությունները հիմնել կանխագուշակումների վրա. Ռեգիոնում իրադրությունը խիստ պայթուցիկ կարող է դառնալ:
Վտանգը կանխելու և իրադրությունը շտկելու գիտականորեն հաստատված արդյունավետ լուծում կա: Եթե նախագահ Օբաման ունի քաղաքական կամք՝ հրամայելու իր զինվորականներին օգտագործել ոչ սովորական, սակայն արդյունավետ մոտեցում, նա այլևս կարիք չի ունենա իր գործողությունները հիմնել կանխագուշակումների վրա:
Բռնությունը վերացնելու նման եղանակը հիմնված է գրախոսված հետազոտությունների վրա: Այս մոտեցումը փորձարկվել է field-tested by non-US militaries զինվորականների կողմից և հաստատված է 23 գիտական ուսումնասիրություններով, որոնք գրախոսվել և տպագրվել են գիտական ամսագրերում. Ելնելով 25 տարվա հետազոտություններից՝ այն ընդունվել է անկախ գիտնականների և հետազոտողների կողմից:
Օտարերկրյա ռազմական շրջանակներն այն օգտագործել են՝ որպես Անպարտելի պաշտպանության տեխնոլոգիա (ԱՊՏ ). Այս կանխարգելիչ պաշտպանության համակարգը գործում է միասնական դաշտի մակարդակով, որտեղ բնության բոլոր ուժերը միավորված են: Այս պաշտպանական տեխնոլոգիան գերազանցում է բոլոր մյուսներին, որոնք հիմնված են ավելի թույլ էլեկտրոնային, քիմիական և միջուկային ուժերի վրա:
Քաղաքական պատճառներով՝ ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտը (DoD) անտեսել է այս միասնական դաշտի վրա հիմնված մոտեցումը: Չնայած Լատինական Ամերիկայի զինվորականները հաջողությամբ կիրառում են այն, ԱՄՆ-ը շարունակում է ապավինել գրեթե բացառապես իր ոչ միասնական դաշտի վրա հիմնված զենքին, այլ ոչ թե ԱՊՏ-ի վրա հիմնված մոտեցմանը:
ԱՊՏ-ն ենթադրում է, որ զինվորականները պետք է ունենան իրենց կանխարգելիչ թևերը: Զինվորականներն օրական երկու ժամ երկու անգամ կատարում են մարդկային ռեսուրսների տեխնոլոգիան, որը հետազոտված է գիտականորեն և հայտնի է՝ որպես Տրանսցենդենտալ մեդիտացիա և դրա առաջընթաց ՏՄ-Սիդհի ծրագիր: Որպես հասարակության մեջ ներդաշնակություն ստեղծող միավոր՝ նրանք հանգիստ կատարում են այս ծրագրերը մոտ երկու ժամ, ամեն օր երկու անգամ, ցանկալի է՝ ապահով, բայց վտանգի վայրին մոտիկ մի տեղ: Նրանց ներկայությունը և տեղակայման վայրը պետք չէ բացահայտել բռնությունը վերացնելու և կոնֆլիկտները լուծելու նպատակով:
Նշված 23 ուսումնասիրությունները, որոնք կատարվել են տարբեր մայրցամաքների զարգացած և զարգացող երկրներում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի, Հարավ-Արևելյան Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրներում, 20-րդ դարում սոցիալական գիտությունների բնագավառում կատարված ամենամեծ և ամենահաջողված գիտափորձն է:
Վիճակագրական վելուծությունը փաստում է, որ ներդաշնակություն ստեղծող նման խմբերն ընդամենը 48 ժամվա ընթացքում իրենց դրական նպաստն են բերել հասարակությանը: Նշենք, որ ժամանակակից վիճակագրական մեթոդները, որոնք կիրառվում են սույն հետազոտությունների մեջ, բացառում են պատահականությունը:
ԱՊՏ-ն կիրառվել է պատերազմական ժամանակաշրջանում (ռազմական գործողությունների նվազում, մահացության և զոհերի թվի անկում, առաջընթաց՝ դեպի հակամարտության կարգավորում) և խաղաղ ժամանակաշրջանում (հանցագործությունների նվազում, բռնությամբ կատարված սպանությունների նվազում, աղքատության կրճատում, գործազրկության նվազում, կյանքի որակի ցուցանիշի աճ): Այն երկրնեըը, որոնք օգտագործում են այս տեխնոլոգիան, կարճ ժամանակում լուրջ առաջընթաց են ունենում: Այս հաջողված փորձերից մեկն էլ հենց այն է, ինչը կտրուկ կերպով 48 ժամում նվազեցրել պատերազմի թեժությունը Լիբանանում 1984թ.:
1992թ. Մոզամբիկի նախագահ Յոակիմ Չիսանոն, գեներալ-լեյտենանտ Թոբիաս Դայը և երկրի զինվորական գլխավոր հրամանատարությունը վերլուծել են ԱՊՏ-ի վերաբերյալ արված հետազոտությունները և արդյունքում միաձայն որոշում են ընդունել՝ իրենց երկրում ուսուցանել 3000 զինվորականի և 16,000 ոստիկանի:
Ինչպես և կանխատեսվել էր, բռնությունները մինչև 1993թ. իրենց ավարտին հասան: Նման խմբերի միջոցով երկրները նաև ավելի ինքնաբավ են դառնում: Օրինակ, Մոզամբիկի տնտեսական աճը կազմել է 19 %: Թեև 1992թ. այն աշխարհի ամենաաղքատ երկիրն էր, բայց արդեն 2000 թ. երկիրը սկսել էր արագընթաց տնտեսական աՃ գրանցել:
Պատմությունը ձևավորվում է տվյալ ժամանակաշրջանին հարիր տեխնոլոգիական նորարարությամբ: Հռոմեական կայսրությունը հեղափոխություն արեց զենքի պատմության մեջ սրի հայտնագործումով: Այնուհետև բրիտանացի զինվորներն իրենց հրացաններով էին սպառնալիք տեղում: Գերմանական պատերազմի մեքենան պահանջում էր վառելիքով աշխատող արագ շարժիչներ կայծակնային պատերազմի համար: Հզոր ատոմային զենքը, ինչպես նաև թռչող սարքերը մեծ չափով ազդում են քաղաքական որոշումների վրա Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:
Նման տեխնոլոգիական մի նորարարություն էլ այսօր է տեղի ունենում: Մեկ լատինաամերիկյան երկիր արդեն իսկ պատրաստում է 11.000 ռազմական ԱՊՏ-ի փորձագետներ: Սա պատմական իրադարձություն է: Ըստ ավելի վաղ կատարված հետազոտությունների՝ այս թիվը կստեղծի կոհերենտության գլոբալ ազդեցություն: Բնության բոլոր օրենքների Միասնական դաշտի կիրառությամբ ռազմական ԱՊՏ-ի խումբը կարող է օգտագործել տիեզերքի առավել հզոր ուժը, և հետևաբար՝ դառնալ աշխարհի ամենահզոր ռազմական ուժը՝ պարզապես առաջ բերելով խաղաղ ազդեցություն:
Եթե գլխավոր հրամանատար նախագահ Օբաման իրոք մտածում է «… խաղաղ կարգավորման մասին», նա պետք է համարձակություն ունենա հրամայելու ԱՄՆ զինվորական ուժերին՝ կիրառել ԱՊՏ: Եթե նա արագ գործի, ԱՄՆ-ը կարող է կրկին հայտնվել պատմության առաջնաբեմում՝ ճիշտ այնպես, ինչպես դա արեց տիեզերագնացության մեջ՝ ետ մղելով Ռուսաստանին: Դրանով նա կբարձրացնի իր միջազգային հեղինակությունը՝ նվաճելով «ներքին տարածքը»՝ միասնական դաշտը, և աշխարհի համար ստեղծելով հարատև խաղաղություն: