Բաժիններ՝

ՊՆ-ի նախկին շենքը հանել են վաճառքի

«Ժողովուրդը» տեղեկացել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության նախկին շենքը, որտեղ ժամանակին որպես պաշտպանության նախարար աշխատել է նաև Սերժ Սարգսյանը, վաճառքի է հանվել։ Արժեքը 4 միլիարդ 600 միլիոն դրամ է։ Սակայն դեռ գնորդ չունի։ ՀՀ ՊՆ` Երևան-Աշտարակ ճանապարհին գտնվող նախկին շենքի այժմ շրջապատված է խաղատներով, ամբողջովին կորած է աղբի, փշի ու տատասկի մեջ։ Ակնհայտ է, որ պատերազմական տարիների խորհրդանիշ համարվող շենքում վաղուց վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել, անգամ մարդ չի մտել, ապակիները կոտրված են, տեսքը անխնամ։ Սակայն ամենակարևոր ցուցանակը մինչ օրս դեռ պահպանվում է` «կանգնի՛ր, կկրակեմ»։ Թե ով պետք է կրակի, պարզ չէ։ Համենայնդեպս, «Ժողովուրդի» լրագրողին լուսանկարելիս չեն կրակել։

Այս մասին հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս