Բաժիններ՝

Ժողովրդավարական բարեփոխումների փաթեթը կբարձրացնի երկրի հանդեպ վստահությունը. Դավութօղլու

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ ժողովրդավարական բարեփոխումների նոր փաթեթը կբարձրացնի երկրի հանդեպ վստահությունը:

Դավութօղլուի խոսքերով՝ Թուրքիան պետք է հանրահայտ լինի ոչ միայն իր ռազմական ու տնտեսական հզորության շնորհիվ, այլև՝ մարդու իրավունքների ոլորտում իր նվաճումներով:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ ներկայացրել է ժողովրդավարական բարեփոխումների նոր փաթեթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս