Բաժիններ՝

Ֆոտոշարք` «Անկախության համազգային երթից»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, արդեն ժամը 16:00-ին Ազատության հրապարակից մեկնարկել է «Անկախության համազգային երթ» նախաձեռնության երթը:

Երթի մասնակիցները Ազատության հրապարակից շարժվեցին դեպի Հյուսիսային պողոտա և Ամիրյան փողոցով բարձրացան դեպի Մաշտոցի պողոտա: Նրանց ուղեկցում են ոստիկանները, որոնք չեն թողնում ակցիայի մասնակիցներին դուրս գալ երթևեկելի հատված: Այս պահին ակցիայի մասնակիցները Մաշտոցի պողոտայով շարժվում են դեպի Բաղրամյան 26` նախագահական նստավայր, որից հետո նորից երթով պետք է հետ վերադառնան Ազատության հրապարակ:

Հիշեցնենք, որ «Անկախության համազգային երթ» նախաձեռնությունը իր ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն էր տարածել, որում ասված է.

«Գիտակցելով Հայաստանի Հանրապետության անկախությանը սպառնացող իրական վտանգը, կոչ ենք անում Հայաստանի ժողովրդին` միանալ սեպտեմբերի 21-ին ժամը 16-ին Ազատության հրապարակից սկսվող երթին, վերահաստատելու համար ազատ ու ինքնիշխան պետության մեջ ապրելու 22 տարի առաջ կայացված որոշումը:

Կարդացեք նաև

Մենք մերժում ենք Սերժ Սարգսյանի կողմից ընդունված որոշումները կամ հայտարարությունները, որոնք հակասում են 1990թ. ՀՀ անկախության մասին հռչակագրին և 1991թ. Անկախության հանրաքվեի արդյունքներին:

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և որևէ մեկի որոշումը գերակա չի կարող լինել 22 տարի առաջ Անկախության օգտին քվեարկած 2 միլիոնից ավելի քաղաքացիների որոշումից:

Հստակ հասկանալով մեր պետականության գլխին կախված սպառնալիքը, Անկախության երթին միացած տարբեր քաղաքական ուժերի և քաղաքացիական խմբերի անդամներս կամ համակիրներս, պատրաստակամություն ենք հայտնում մի կողմ թողնել մեր միջխմբային եւ գաղափարական հակասություններն ու անհամաձայնությունները, լծվելու համար մեր հայրենիքի ինքնիշխանության համար վերսկսվող պայքարին:

Մենք հայտարարում ենք,Հայաստանի Հանրապետությունը չի կարող միանալ իր անկախությանն ու ինքնիշխանությանը սպառնացող որևէ միության: Անկախությունը անսակարկելի է, եւ մեր որոշումը` անբեկանելի»:

Ներկայացնում ենք ֆոտոշարք, որն արված է տեսակադրերից:

ert088 ert1111

ert12

ert07

ert05

ert4440

ert03

ert04

ert0

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս