Ալի Աքբար Սալեհին հերքել է Ֆորդոու միջուկային օբյեկտի փակումը
Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ` Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար, նախկին արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հերքել է արևմտյան ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկատվությունը, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին առաջարկել է փակել Ֆորդոուի միջուկային օբյեկտը, եթե Արևմուտքը մեղմացնի պատժամիջոցները:
Նշվում է, որ օրեր առաջ գերմանական Spiegel պարբերականը հայտնել է, որ հետախուզական աղբյուրների տեղեկություններով` Ռոուհանին պատրաստ է պատժամիջոցների մեղմացման դիմաց գնալ գործարքի և թույլատրել ԱէՄԳ-ի տեսուչներին հետևել ցենտրիֆուգների տեղակայմանը:
Սալեհին սակայն ԱէՄԳ-ի 57-րդ կոնֆերանսում հերքել է դա` հույս հայտնելով, որ առաջիկա ամիսներին կհաջողվի կառուցողական առաջընթացի հասնել Իրանի միջուկային ծրագրի հարցով: Սալեհին դրական է գնահատել այդ կոնֆերանսը` համեմատած նախորդ տարվա կոնֆերանսի հետ: