Բաժիններ՝

SOCAR-ի արտասահմանյան ներդրումների ծավալը հասել է մոտ 3 միլիարդ դոլարի

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` ներկայումս SOCAR-ի արտասահմանյան ներդրումների ծավալը հասել է 2.9 միլիարդ դոլարի: Այս մասին հայտարարել է SOCAR-ի` տնտեսական հարցերով փոխնախագահ Սուլեյման Գասիմովը:

Վերջինիս խոսքերով` այդ գումարներն ուղղվել են տարբեր երկրներում SOCAR-ի նախագծերի իրագործմանը: Գասիմովն այդ երկրների թվում նշել է Թուրքիան, Ուկրաինան, Վրաստանը, Շվեյցարիան, ԱՄԷ-ն և մի շարք այլ երկրներ.

«Օրինակ, միայն Star նախագծի իրագործումը, որը Թուրքիայում իրականացնում է SOCAR-ի դուստր ձեռնարկությունը, կազմում է 5 միլիարդ դոլար, որի 41.5 տոկոսը բաժին է ընկնում SOCAR-ին: Այդ գումարները բաշխվելու են աստիճանաբար` մինչև նախագծերի վրա տարվող աշխատանքների ավարտը»:

Նշվում է, որ SOCAR-ն արտասահմանում սկսել է ներդրումներ անել` սկսած 2007 թվականից: SOCAR-ի մասնագետների կանխատեսմամբ` 5 տարի անց SOCAR-ի կողմից Թուրքիայում իրագործվող նախագծերի ընդհանուր արժեքը հասնելու է մինչև 17 միլիարդ դոլարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս