Ադրբեջանում պետք է փոփոխության ենթարկվի ողջ մեդիա դաշտը. Ռիչարդ Մորնինգսթար
Haqqin.az պորտալի փոխանցմամբ`Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը մասնակցել է «Ընտրական գործընթացում մեդիայի էթիկան» խորագրով սեմինարին: Իր ելույթում դեսպանն ընդգծել է, որ ադրբեջանական ԶԼՄ-ները պետք է փոխվեն.
«Ադրբեջանում շատ ԶԼՄ-ներ տարածում են չարաշահման տիպի ոչ հավաստի, կեղծ տեղեկատվություն: Նրանք չեն անում կոնկրետ մեջբերումներ, չեն ճշգրտում տարածած տեղեկատվությունը: Տվյալ միտումն առկա է ինչպես համացանցում, այնպես էլ և՛ ընդդիմադիր, և՛ կառավարական մամուլում:
Մենք պնդում ենք, որ փոփոխության ենթարկվի ողջ մեդիա դաշտը: Դա ընթերցողների աչքում նվազեցնում է լրագրողի մասնագիտության ու աշխատանքի նկատմամբ վստահությունը: Երբեմն հանդիպում են շատ համարձակ հրապարակախոսներ, սակայն նրանք ճնշման են ենթարկվում կառավարության կողմից»: