Բաժիններ՝

Գորիկ Հակոբյանը ներողություն չի խնդրի եւ վերջ

Երեկվանից ո’չ ԱԱԾ-ն, ո’չ ՀՀ ոստիկանությունը, ո’չ էլ իրավական ու իշխանական շրջանակները չեն արձագանքում ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի պահվածքին, երբ ակցիայի մասնակից, ցուցարար քաղաքացուն նա վիրավորեց` անվանելով «ոչխար»:

Այսօր ԳԱԼԱ-ն փորձել է պարզել ՀՀ ԱԱԾ-ի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, թե ԱԱԾ-ն որեւէ կերպ չի՞ անդրադառնալու կամ չի՞ արձագանքելու տեղի ունեցածին: ԱԱԾ մամլո խոսնակ Արծվին Բաղրամյանը պատասխանել է. «Ոչ, ԱԱԾ-ն որեւէ կերպ չի անդրադառնալու եւ որեւէ հայտարարություն չի անելու»:

Հարցին՝ արդյոք ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը չի պատրաստվո՞ւմ ներողություն խնդրել կամ գոնե բացատրել, թե տեղի ունեցածը թյուրիմացություն է, Արծվին Բաղրամյանը արդեն զայրացած տոնով պատասխանեց. «Ո՛չ, չի պատրաստվում եւ վերջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս