Բաժիններ՝

Հայաստանում ԵՄ-ի պատվիրակությունը հերքել է Twinning ծրագրի փակումը երկրում

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանում ԵՄ-ի պատվիրակությունը հերքել է մի շարք ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, եր ԵՄ-ը փակում է Twinning ծրագիրը երկրում: Այս մասին նշված է պատվիրակության մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում:

Դրանում ասվում է, որ հաշվի առնելով Մաքսային միության մեջ մտնելու մասին Հայաստանի որոշումը՝ բնականաբար անհրաժեշտություն է առաջանում վերանայել Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերի հետ անմիջականորեն կապված ծրագրերը և Հայաստանի ղեկավարության հետ հստակեցնել հետագա քայլերը.

«Եվ այնուամենայնիվ, ինչպես արդեն հայտարարել ենք, ներկա փուլում մենք դեռ գնահատում ենք ստեղծված իրավիճակը և խորհրդակցում ենք անդամ երկրների հետ: Մենք նույնպես հակված ենք նրան, որ շարունակենք խորհրդակցությունները մեր հայ գործընկերևների հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս