Anonymous-ը համացանցում է տեղադրել ադրբեջանական օֆշորային հաշիվների մասին տեղեկատվություն
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Anonymous միջազգային հաքերային խումբը հայտարարել է, որ հաջողությամբ կոտրել է Ադրբեջանի էներգետիկ օպերատոր «Ազերէներժի» ընկերության կայքը: Դրա արդյունքում Anonymous-ի ձեռքում է հայտնվել տարբեր աստիճանի կարևորության 80 փաստաթուղթ: Ներկայումս կայքն աշխատում է առանց խնդիրների:
cyberguerrilla.org կայքի տեղեկատվության համաձայն, ցանցահենների հափշտակած փաստաթղթերի թվում են հայտնվել նաև հաշվապահական հաշվետվություններ, գաղտնի պայմանագրեր և օֆշորային հաշիվներ: Ցանցահեններն այդ տեղեկատվությունը տեղադրել են համացանցում: