Բաժիններ՝

ԵՄ-ի «Արևելյան գործընկերությունը» պետք է շուտափույթ հասցնել նոր մակարդակի. Էստոնիայի արտգործնախարար

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետը կարծում է, որ անհրաժեշտ է ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» նախագիծը շուտափույթ հասցնել նոր մակարդակի.

«Մենք կարևորում ենք Ասոցացման ու ազատ առևտրի մասին պայմանագրերի կնքումը Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի ու Ուկրաինայի հետ, ինչպես նաև ավելի ուշ այդ պայմանագրերի կյանքի կոչումը»:

Էստոնիայի ԱԳՆ-ի մամլո ծառայության հաղորդմամբ՝ Պաետն իր այս հայտարարությունն արել է երեկ, Գոթլանդ կղզում, ուր հանդիպել է Շվեդիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Լիտվայի ու Լատվիայի արտգործնախարարների հետ:

Պաետի կարծիքով՝ Ասոցացման մասին պայմանագրերի կնքումը ստեղծում է նոր հնարավորություններ՝ միասնական արժեքների տարածական ընդլայնման համար: Նա հավելել է, որ ԵՄ-ը պետք է ձեռնարկի ահրաժեշտ ջանքեր՝ այդ նպատակին հասնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս