«Բոյկոտենք վճարովի ավտոկայանատեղերը» շարժումը հայտարարում է՝ պայքարը սկսված է
«Հարգելի´ իրավագիտակից հայրենակիցներ, «Բոյկոտենք վճարովի ավտոկայանատեղերը» շարժումը հայտարարում է , որ պայքարը սկսված է, և կոչ է անում միանալ պայքարին: Մի խումբ երիտասարդներ սկսել են բոյկոտը օգոստոսի 28ի լույս 29ի գիշերը՝ ներկելով Երևան քաղաքի ավտոկայանատեղերի կարմիր գծերը և դրանց ցուցանակները: Մենք հայտարարում ենք, որ սա հերթական ապօրինի որոշումն է քրեաօլիգարխիկ վարչախմբի կողմից:
Ստեղծելով վճարովի ավտոկանգառների համակարգը՝ հանցավոր վարչախումբը՝ ի դեմս «Փարքինգ սիթի» ՓԲԸ-ի, փորձում է հերթական անգամ մասնավոր անձին կամ կազմակերպությանը հարստացնել մեր հաշվին: Ինքնակազմակերպվե´ք անհատապես կամ խմբերով և միացե´ք պայքարին: Մենք չե´նք հանդուրժելու հերթական անօրինությունը: Մենք ենք տերը մեր երկրի»:
«Բոյկոտենք վճարովի ավտոկայանատեղերը» շարժում