Բաժիններ՝

Դատ` Փակ շուկայի մասին տեղեկությունները վաճառելու համար

2013 թ.-ի օգոստոսի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել է  ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի: Այս կառույցը մերժել էր Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի նկատմամբ սեփականության կամ փակ շուկայի վարձակալության հիմքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել անվճար:

ԻԱԿ-ը դատարանին խնդրել է պարտավորեցնել տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին անվճար տրամադրել Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի նկատմամբ սեփականության կամ փակ շուկայի վարձակալության հիմքերի վերաբերյալ տեղեկատվությունը:  «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ մինչեւ 10 էջ տեղեկատվությունը պետք է տրամադրվի անվճար:

 Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս