Հնդկաստանը կարող է Ռուսաստանից գնել մի քանի սուզանավ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հնդկաստանի ղեկավարությունը քննարկում է Ռուսաստանից 877 ЭКМ նախագծի մի քանի դիզելային սուզանավերի գնման հնարավորությունը:
Դա հնարավորություն կտա խուսափել հնդկական ստորջրյա նավատորմի թուլացումից այն բանից հետո, ինչ պայթյուն գրանցվեց «Սինդուրակշակ» սուզանավում: Այս մասին հայտնել են Հնդկաստանի ռազմածովային ուժերում եղած աղբյուրները:
Դիզելային սուզանավերի հետ մեկտեղ Հնդկաստանի ռազմածովային ուժերի կազմում առկա է «Չակրա» ատոմային սուզանավը, ռուսական նախկին «Ներպա» սուզանավը, որը Ռուսաստանը 2012 թվականին 10 տարով հանձնել է Հնդկաստանին: